Ուկրաինան հարձակվել է Ղրիմի վրա․ զոհեր կան

Ուկրաինան հարձակվել է Ղրիմի վրա․ զոհեր կան

Մայիսի 23-ի ուշ երեկոյան թերակղզու վրա ուկրաինական զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել են Ռուսաստանի կողմից վերահսկվող Ղրիմի երկու բնակիչներ։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը պատմել է միջադեպի հետեւանքների մասին, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

«Սիմֆերոպոլի շրջանում երկու պատահական անցորդ է սպանվել։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին»,- գրել է պաշտոնյան Telegram-ում։

Ըստ Աքսյոնովի, ևս մի քանի հարձակում է գրանցվել Ալուշտայի շրջանի կոմերցիոն սեփականության տարածքում։ Պայթյունների վայրում են արտակարգ ծառայությունները։