«Ռայիսիի ինքնաթիռը մեր ԱԹՍ-ն է հայտնաբերել»․ Թուրքիան էլի պնդում է

«Ռայիսիի ինքնաթիռը մեր ԱԹՍ-ն է հայտնաբերել»․ Թուրքիան էլի պնդում է

Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ կապ ունեցող աղբյուրներն անդրադարձել են Իրանի գլխավոր շտաբի վարչության կողմից տարածված հայտարարություներին:

Մասնավորապես հակադարձում է կատարվել այն մտքին, ըստ որի՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է իրանական կողմի միջոցներով:

«Այդ օրվա իրադարձությունների մասին նախարար Գյուլերը (Թուրքիայի ՊՆ նախարար) ժամ առ ժամ հայտարարությամբ էր հանդես գալիս: Բոլորը սոցիալական հարթակներից ուղիղ եթերով հետևում էին որոնողափրկարարական աշխատանքներին»,-նշվել է թուրքական կողմի անդրադարձում:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին էր Իրանի նախագահին տեղափոխող ինքնաթիռը կործանվել, ինչից հետո էլ թուրքական կողմը որոնղափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար ջոկատներ և «AKINCI» տեսակի անօդաչու թռչող սարք էր ուղարկել Իրան:

Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ները սկսել էին տարածել տեսանյութ, որտեղ երևում էին կործանված ուղղաթիռի հայտնաբերման կադրերը: