Մասկի կանխատեսումը՝ ապագայի պատերազմների մասին

Մասկի կանխատեսումը՝ ապագայի պատերազմների մասին

Ապագայի պատերազմներում շատ բան կախված կլինի անօդաչու թռչող սարքերի որակից, որոնք որոշիչ դեր կունենան ապագա ռազմական հակամարտություններում:

Այսպիսի կանխատեսում է արել ամերիկացի ձեռնարկատեր և գործարար Իլոն Մասկը X սոցիալական ցանցի իր էջում։

Նա ընդգծել է, որ «ապագայի պատերազմներն իսկապես լինելու են անօդաչուների պատերազմներ»։

«Ճիշտն ասած, դա ամսական արտադրվող անօդաչու թռչող սարքերի քանակն է՝ բազմապատկած սպանվածների միջին թվով։ Հաղթում է ամենաշատ թվով կողմը»,- հավելել է նա: