Ե՞րբ Ռուսաստանում զորահավաք կհայտարարվի

Ե՞րբ Ռուսաստանում զորահավաք կհայտարարվի

Ռուսաստանում նոր մոբիլիզացիա կարող է հայտարարվել մինչև 2025 թվականի սկիզբը, հայտնում է Financial Times-ը։
Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանում նոր մասնակի զորահավաքն «անխուսափելի կդառնա» մինչև 2024 թվականի վերջը կամ 2025 թվականի սկզբին։

Այժմ իշխանությունները «պատրաստ են զոհաբերել որոշ օպերատիվ հաջողություններ ճակատում», որպեսզի «պաշտպանեն հասարակությանը» ռազմական գործողություններին մասնակցելուց, ասել է ռուսական զինված ուժերի ղեկավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրը։ 

Բայց առանց նոր զորահավաքի լայնածավալ հարձակողական գործողություններն անհնար են, նշել է FT-ի աղբյուրը։
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հերքել են նոր մոբիլիզացիայի հնարավորությունը։