Ի՞նչ եղավ քեզ հետ, Գուրգեն․․․

Ի՞նչ եղավ քեզ հետ, Գուրգեն․․․
Երեկ, երբ տեղեկություն տարածվեց, որ բնակարանում գտել են ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի 31-ամյա վարորդ Գուրգեն Միրզոյանի դին՝ հակասական ու ենթադրական գրառումներով, բացեցի նրա ֆեյսբուքյան էջը՝ ինչ որ բան հասկանալու․․․



Հազվադեպ է պատահում, որ մարդ իր ֆեյսբուքյան էջում ոչ մի գրառում չի անում։ Գուրգենը այդ մարդկանցից էր։  Ասեմ, որ հարուստ էր Գուրգենի ֆեյսբուքյան էջը՝ Լուսավոր Հայաստանի իրադարձություններով, լուսանկարներով, բայց ոչ մի տեղ սեփական միտքը չէր արտահայտել։ Գուրգենը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր։ Վերջին անգամ՝ հոկտըեմբերի 14-ին,  այս լուսանկարն էր տեղադրել, որպես իր էջի քովեռ ֆոտո։ Էլի ոչ մի գրառում։ Բայց առանց գրառման էլ հասկանալի է, որ իր համար ամենակարևորը փոքրիկի ժպիտն էր, իսկ փոքրիկի համար աշխարհը չափվում էր նրանով։



Ընկերներից մեկը գրել էր՝ ի՞նչ եղավ քեզ հետ, Գուրգեն․․․



Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ին՝ 20:40-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: