Եռագույնով հարյուրավոր քաղաքացիներ շարժվում են Եռաբլուր՝ Միայնակ գայլին հողին հանձնելու․ տեսանյութ

Եռագույնով հարյուրավոր քաղաքացիներ շարժվում են Եռաբլուր՝ Միայնակ գայլին հողին հանձնելու․ տեսանյութ
Այս պահին մեծ բազմությամբ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հուղարկավորության թափորը շարժվում է Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ էլ ամփոփվելու է Խանդոյանի աճյունը։



Մարդիկ ոտքով Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց գնում են Եռաբլուր՝ եռագույնով։ Նշենք, որ, ինչպես նախապես ասվել էր, մի քանի փողոցներ միակողմանի ժամանակավոր փակվել են՝ հուղարկավորության թափորի շարժի համար։



Սասնա ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ ով ֆիզիկապես ի վիճակի չէ կարող է մեքենայով հասնել Եռաբլուր, իսկ ով ի վիճակ է ոտքով շարունակում են ճանապարհը։



Նշենք նաեւ, որ նրանց ուղեկցում է շտապ օգնության ավտոմեքենա։ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9-ին, նախնական վարկածով` սրտի կաթվածից։ Խանդոյանը 2016 թվականի հուլիսից կալանավորված էր Սասնա ծռերի գործի շրջանակում, օգոստոսին դատարանը նրա խափանման միջոց կալանավորումը փոխել էր պատգամավորների անձնական երաշխավորությամբ։



Աննա Պապիկյան