ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը անպտղության դատապարտված էր ի սկզբանե․ Լեոն Պանետա

ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը անպտղության դատապարտված էր ի սկզբանե․ Լեոն Պանետա
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար, ԱՄՆ նախկին Պնախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ ի սկզբանե արդեն անհաջողության էր դատապարտված ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բարձր մակարդակի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ այս տարի Սինգապուրում։ ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պանետան ասել է, որ նախագահ Թրամփը մեկնել էր Սինգապուր նախապատրաստական աշխատանքները չավարտած եւ առանց նմանատիպ հանդիպումների նախապատմությունները սերտելու։



«Ես չափազանց անհանգիստ եմ ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի հարաբերությունների ներկա վիճակով, քանի որ գտնում եմ, որ մեզ ցանկանում են պարզապես խաբել։ Հենց հիմա մենք ունենք անհաջողության մատնված մեկ գագաթնաժողով։,- ասել է Պանետան, հավելելով, որ գագաթնաժողովի ժամանակ չափազանց շատ խոսքեր են շռայլվել, առանց լուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման։