Հինգ մթերք, որոնք չի կարելի տալ մինչև հինգ տարեկան երեխաներին

Հինգ մթերք, որոնք չի կարելի տալ մինչև հինգ տարեկան երեխաներին
**Գազավորված ըմպելիքներ**



Գազավորված ըմպելիքի 360 մլ. մեկ շիշը պարունակում է մոտավորապես տաս թեյի գդալ շաքար: Բացի այդ գազավորված ըմպելիքի մեջ շատ է կոֆեինը,որի օգտագործումը բերում է կենտրոնական նյարդային համակարգի գերգրգռմանը:



**Ընկույզ**



Բոլոր ընկույզները ուժեղ ալերգեններ են: Երեխաների մոտ աղիքների լորձաթաղանթը ավելի խոցելի է, քան մեծահասակների մոտ, բացի այդ այս տարիքի երեխաները նաև վատ են ծամում սնունդը, այդ պատճառով ընկույզները կարող են նաև վատ մանրացնելու հետևանքով բերել շնչական խնդիրների:



**Ապխտած ձուկ**



Ծխի կազմի մեջ կա երեխայի առողջությանը վնասակար նյութեր: Ապխտած ձկան պատրաստման ժամանակ կիրառում են հեղուկ ծուխ, որը պարունակում է մի շարք վնասակար նյութեր: Օրինակ պիրոգալոլ, որը ևս կա ծխախոտի ծխի և մազերի ներկերի մեջ: Այս նյութի ազդեցության տակ վնասվում է ԴՆԹ-ն:



**Երշիկներ և պահածոներ**



Սրանցում մեծ է աղի պարունակությունը: Նրա ավելցուկը սննդի մեջ կարող է բերել կալցիումի կորստի, բացի այդ աղի սննդի օգտագործումը ռիսկի գործոն է գաստրիտի, բարձր արյան ճնշման ժամանակ:



**Սունկ**



Սնկերը պարունակում են մեծ քանակի վիտամիններ և միկրոէլեմենտներ: Սակայն սնկերի պատում խիտինի առկայության պատճառով նրանք գրեթե չեն մարսվում: Բացի այդ սնկերը ինչպես սպունգ ներծծում են իրենց մեջ այլ սննդարար նյութեր, սրանք էլ իրենց մեջ ներծծում են այն բոլոր վնասակար նյութերը, որտեղ աճել են: