Գոռ Վարդանյանի տառասխալներով շնորհավորանքը՝ Քոչարյանին․ ֆոտո

Գոռ Վարդանյանի տառասխալներով շնորհավորանքը՝ Քոչարյանին․ ֆոտո
Այսօր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 64 տարեկան։ Սոցիալական ցանցերում հատուկենտ մարդկանց կարող ենք հանդիպել, որոնք շնորհավորում են նրա ծննդյան տարեդարձը։ Նրանցից մեկն էլ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար «դոշ տվող», նրա խորհրդական դերասան Գոռ Վարդանյանն է։



Վարդանյանը ակնհայտ կոպիտ տառասխալներով է շնորհավորել երկրորդ նախագահի ծննդյան տարեդարձը։ Շնորհավորանքը մեջբերում ենք տառացիորեն․ «Պարոն՝ Ռոբերտ Քոչարյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ առողջություն և ընտանեկան երջանկություն»։



Հիշեցնենք, որ Վարդանյանը հատկապես աչքի ընկավ այս տարվա փետրվարից, երբ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին բռնություն գործադրեց «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/40509159_232392047435041_6044340186131726336_n.jpg?_nc_cat=0&oh=c671feec16d9bc7571ae81c6971822c9&oe=5BEE0BE3)