Forbes-ը հրապարակել է ամենից ազդեցիկ ռուսաստանցիների ցանկը

Forbes-ը հրապարակել է ամենից ազդեցիկ ռուսաստանցիների ցանկը
Forbes հանարահայտ հանդեսի ռուսալեզու տարբերակը հրապարակել է ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկը, որում ներառված է 100 անձ։ Ցանկը գլխավորում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես եւ կարելի էր նաեւ կռահել։ Նշենք, որ Պուտինը աշխարհի ամենից ազդեցիկ մարդկանց ցանկում գրավել էր երկրորդ հորիզոնականը։



Ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկում են Сбербанк-ի ղեկավար Հերման Գրեֆը, Газпром-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, РЖД-ի տնօրեն Օլեգ Բելոզերովը, «Լուկօյլի» նախագահ Վահիթ Ալեքպերովը։։ Ուշագրավ է, որ ամենից ազդեցիկ ռուսաստանցիների ցանկում մուտք է գործել նաեւ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Հայազգի գործարար Սամվել Կարապետյանը զբաղեցնում է 95-րդ հորիզոնականն այս ցանկում։