Ավիավթար ՌԴ Կրասնոյարսկի մարզում

Ավիավթար ՌԴ Կրասնոյարսկի մարզում
ՌԴ Կրասնոյարսկի մարզում կործանվել է Ми-8 ուղղաթիռը։ Ուղղաթիռում եղել է 18 մարդ։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը` վկայակոչելով արտակարգ ծառայությունների տեղի բաժանմունքների տարածած հայտարարությունը։ Ուղղաթիռի անձնակազմի բոլոր անդամներն ու բոլոր ուղեւորները զոհվել են։



Կործանումից հետո ուղղաթիռը լիովին այրվել-մոխրացել է։ Հայտնի է դարձել, որ կործանված ուղxաթիռը բախվել է նույն տարածքով թռիչք իրականացնող մեկ այլ Ми-8 ուղղաթիռից կապված բեռների կապոցին։ Հայտնի է դարձել նաեւ, որ կործանված ուղղաթիռում գտնվողները ժամանակավոր աշխատանքի մեկնողներ են եղել։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։