Ֆրանսիայի նախագահի շուրջ առաջացած սկանդալը քայքայում է նրա կարիերան․ Մաս 2-րդ

Ֆրանսիայի նախագահի շուրջ առաջացած սկանդալը քայքայում է նրա կարիերան․ Մաս 2-րդ
«Այսօր արդեն որեւէ կասկած չկա այն բանում, որ հանրապետության նախագահի ոճը, նրա կառավարման եւ մարդկանց հետ վերաբերվելու ձեւը, որը հաճախ էր ընկալվում որպես մեծամտություն, սկսել է շատ շատերին դուր չգալ։ Նա ցանկանում էր ամրապնդել ուղղահայաց իշխանությունը, որպեսզի նաեւ ամրապնդեր դրանով նախագահական իշխանությունը։ Սակայն ուղղահայաց իշխանությունը կարող է նրա համար դառնալ հենց աքիլեսյան գարշապար։ Նա մտադիր էր շատ մեծ նշանակություն տալ նախագահական գործառույթներին։ Սակայն կարող է վնասել հենց ինքն իրեն իշխանության կատարողական գործառույթները բռնատիրության հետ խառնելով»,-գրում է Le Figaro-ն՝ նախագահ Մակրոնի մասին։ Սակայն Մակրոնի աքիլեսյան գարշապարը լավ հայտնի է ֆրանսիական վերնախավին եւ ամենեւին էլ իշխանատենչության հետ կապ չունի։ Մակրոնը ֆրանսիական քաղաքական օլիմպոսյան գագաթ բարձրացավ չափազանց արագ եւ չափազանց արհեստական կերպով եւ նրա կենսագրությունը նրա ամենամեծ խնդիրն է։ Բանն այն է, որ նրան բազմիցս են կասկածել եւ այժմ էլ կասկածում են ոչ-ավանդական սեռային նախասիրության մեջ։ Մակրոնն ինքը բազմիցս է հերքել դա հայտարարելով արդեն ներկայիս սկանդալի հետ կապված, որ Բենալան իր սիրեկանը չէ։ Նախընտրական արշավի ժամանակ օրինակ լայնորեն քննարկվում էր, որ Մակրոնի եւ Radio France-ի ղեկավար Մաթյե Գալլեի միջեւ կա կապ, ինչը նա ջանասիրաբար հերքում էր դեռ այն շրջանում, թեեւ Մակրոնին այլեւս այդ հարցում գոնե չեն հավատում։ Այն, որ Մակրոնը կարող է ունենալ ոչ ավանդական սեռային նախասիրություն, ֆրանսիացիների համար խնդիր չէ, նրանք վաղուց են դրան սովորել եւ Փարիզի քաղաքապետը ամենահայտնի օրինակն է։ Սակայն խնդիրն այն է, որ եթե այդպես է, ապա Մակրոնը չէր կարողանա դառնալ Ֆրանսիայի նախագահ, քանի որ ֆրանսիացիների մեծ մասը, եթե ավանդական ընտանեկան արժեքների կողմնակից էլ չեն մեծամասնաբար, ապա գոնե կողմնակից են բնական սեռաբաժանման օրինաչափությանը ու ստացվում է, որ Մակրոնը խաբել է իր ընտրողներին։ Բրիժիտ Տորնյեն ամուսնուց մեծ է ուղիղ 25 տարի։ Նրանց սիրավեպի մասին պատմությունը հասարակության մեծ մասին թվում է որպես լավ հորինված սուտ։ Եվ եթե պարզվի որ հենց այդպես էլ կա, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հիասթափություն կապրեն ֆրանսիացիները իրենց խաբված զգալով։ Այս պայմաններում արդեն 2022-ին Մակրոնի վերընտրությունը պարզապես անհնարին կլինի, եթե իհարկե նա շարունակի մնալ նախագահ։ Հնարավոր է, որ ամեն բան պարզվի արդեն Մակրոնի նախագահության ժամկետի ավարտից հետո, երբ ստի ռումբի պայթյունը կբերի Մարին Լը Պենի հաղթանակին։