Հրատարակվել է Հեմինգուեյի՝ մինչ այդ անհայտ պատմվածքը

Հրատարակվել է Հեմինգուեյի՝ մինչ այդ անհայտ պատմվածքը
Ամերիկյան Strand Magazine ամսագիրը տեղեկացրել է, որ հրատարակելու է Էռնեստ Հեմինգուեյի՝ մինչ այս անհայտ կամ անտիպ պատմվածքը։ Այս մասին փոխանցում է CNN-ը։



Պատմվածքում գործողությունները տեղի են ունենում 1956 թվականին Փարիզի Ritz հյուրանոցում։ Պատմվածքում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմից հոգնած զինվորները, որոնք հուսառատ հայացքով են նայում ապագային։ Պատմվածքի վերնագիրն է՝ «Պարտեզի կողմում գտնվող սենյակը»։