Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Քարթերը

Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Քարթերը

Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերը։ Նա 96 տարեկան էր, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Քարթերի ամուսնությունը ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի հետ (պաշտոնավարել է 1977-1981 թվականներին) տևել է 77 տարի։ 

Ինքը՝ քաղաքական գործիչը, դեռ ողջ է՝ հոկտեմբերի 1-ին նա դարձել է 99 տարեկան։