Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալը միայն ափսոսանք կարող է առաջացնել

Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալը միայն ափսոսանք կարող է առաջացնել
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշումը Իրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալու մասին միայն ափսոսանք կարող է առաջացնել: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը:



«Եթե հայտարարված որոշումը բարդություններ առաջացնի համաձայնագրի կատարման հետ, ապա միայն ափսոսանք կառաջացնի, քանի որ մեր պետությունն աջակցում է միջուկային համաձայնագրին, որը ծառայում է չտարածման քաղաքականության ամրապնդմանը եւ կարեւոր ներդրում է հանդիսանում Մերձավոր Արեւելքում կայունության հաստատման գործում:



Հույս ունենք, որ շահագրգիռ բոլոր կողմերը կառուցողական դիրքորոշում կունենան: Մեր պետությունը հետագայում էլ կաջակցի համաձայնագրին»,- ասված է հայտարարության մեջ:



Reuters լրատվական գործակալությունն էլ հավելում է, որ Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն խոստացել է ուշի ուշով հետեւել այն բանին, թե ԱՄՆ դուրս գալը գործարքից ինչպես կազդի ռեգիոնում տիրող իրավիճակի վրա: