Անտոնիու Գուտերեշը խորապես հիասթափված է

Անտոնիու Գուտերեշը խորապես հիասթափված է
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ խորապես հիասթափված է այն որոշումից, որը կայացրել է Միացյալ Նահանգները՝ կապված Իրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալու որոշմանը:



Այս մասին հայտնում են The Orange County Register օրաթերթն ու Associated Press-ը:



Գուտերեշն իր հայտարարության մեջ ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը մեծ ձեռքբերում էր միջուկային չտարածման քաղաքականության եւ դիվանագիտության համար, որը ապահովում էր ռեգիոնալ եւ միջաազգային խաղաղություն եւ անվտանգություն:



Նշենք, որ ԱՄՆ կայացրած այս որոշումից խորապես հիասթափված են նաեւ Մոսկվայում, ինչի մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳ նախարարության հրապարակած հայտարարությունից: