Աշխարհահռչակ դերասանի դուստրը հրաժարվել է հոր ազգանունից

Աշխարհահռչակ դերասանի դուստրը հրաժարվել է հոր ազգանունից

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Թոմ Քրուզի եւ Քեթի Հոլմսի դուստրը՝ Սուրին, չափահաս դառնալուց հետո հրաժարվել է հոր ազգանունից՝ վերջնականպես խզելով կապերը հայտնի հոր հետ։ Ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, աղջիկը խաղում է թատրոնում եւ ցուցապաստառներում գրված է որպես Սուրի Նոյել։

Նոյելը ըստ մամուլի, աղջկա մոր երկրորդ անունն է։ Այդ կերպ աղջիկը ցանկացել է ընդգծել, որ հարազատական հարաբերություններ չի պատրաստվում կառուցել հոր հետ, ում շատ տարիներ չի տեսել։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Սուրին հրաժարվել է հոր հետ հանդիպել չափահաս դառնալուց հետո։ Նշենք, որ այն բանից հետո, երբ Սուրին դարձավ չափահաս, Քրուզը ավտոմատ այլեւս կարող է նրա համար տարեկան 400 հազար դոլարի ալիմենտը չվճարել։