Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի պատիժ նշանակել

Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի պատիժ նշանակել

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Որպեսզի Արցախի գրանցմամբ ավտոմեքենան կարողանա տեխնիկական զննում անցնի եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքի պետք է լինի ՀՀ գրանցում ստացած, քանի որ այս իշխանությունը Արցախը համարում է Ադրբեջան, իսկ արցախցիներին՝ փախստական:

Հիմա ՀՀ իշխանության կողմից Ադրբեջան ճանաչված Մարտակերտ համայնքին պատկանող ավտոմեքենան, որպեսզի խուսափի 100 հազար դրամի հասնող տուգանքներից ստիպված պետք է անվանափոխվի: Մարտակերտ համայնքին պատկանող ավտոմեքենան Ավագանու որոշմամբ անվանափոխվել է համայքնի ղեկավարի անունով (ավագանին որոշել է, որ համայնքի ղեկավարն է ամենալեգիտիմ անձը դրա համար), բայց դրա համար ՀՀ իշխանությունը խարդախությամբ գույք հափշտակելու մեղադրանքով կալանավորում է 65 տարեկան մարդուն:

Դե ինչ ասեմ. Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմանբ»։