Հայտնի երգչուհու համերգային շրջագայությունը տնտեսությանը ավելի քան 1 միլիարդ դոլարի եկամուտ կբերի 

Հայտնի երգչուհու համերգային շրջագայությունը տնտեսությանը ավելի քան 1 միլիարդ դոլարի եկամուտ կբերի 

Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի առաջիկա համերգային շրջագայությունը բրիտանական քաղաքներով բրիտանական տնտեսությանը ավելի քան 1 միլիարդ դոլարի օգուտ կբերի։ Այս մասին հայտնում է Barclays ընկերությունը։ Սվիֆթի համերգային շրջագայությունը բրիտանական եւ իռլանդական քաղաքներով տեղի կունենա այս տարվա ամռանը։

Նա տասնհինգ համերգ կունենա Լոնդոնում, Էդինբուրգում, Լիվերպուլում, Քարդիֆում եւ Դուբլինում։ Համերգի համար յուրաքանչյուր երկրպագու կծախսի ավելի քան 900 դոլար, որի մեծ մասը՝ կեցության, տրանսպորտի, հուշանվերների վրա։  Սպասվում է, որ յուրաքանչյուր հինգերորդ հանդիսատեսը համերգի այցելելիս հատուկ հագուստ կգնի։ Մասնագետները հայտնում են, որ բրիտանացիները Սվիֆթի համերգի համար ավելի շատ են պատրաստ գումար ծախսելու, քան հարսանիք այցելելու։