Ծնողների սխալը հանգեցնում է երեխաների վատ պահվածքին

Ծնողների սխալը հանգեցնում է երեխաների վատ պահվածքին

«Իդեալական» լինելու ձգտումը ծնողների մոտ բերում է էմոցիոնալ գերլարման եւ հետագայում հանգեցնում երեխայի հանդեպ վերահսկողության կորստի։ Այս մասին հայտնում են ամերիկացի հոգեբանները։ Համաձայն մասնագետների, երեխաներին օգտակար հմտություններ, լավ կրթություն եւ կյանքի բարիքներ ապահովելու ցանկությունը նորմալ է որպես երեւույթ ծնողների համար, քանի դեռ այն չի վերածվել կպչուն եւ պարտադրող գաղափարի։ Անիատեսական սպասումները, որոնք ակնկալում են ծնողների կողմից իրենց երեխաներից եւ իրենք իրենցից, կարող են հանգեցնել էմոցիոնալ գերլարման, ֆիզիկական եւ էմոցիոնալ սթերսային հյուծման, որը հաճախ հաղթահարելը հնարավոր չի լինում։

Էներգիայի բացակայությունն էլ կարող է բերել նրան, որ ծնողներն այլեւս չկարողանան պահել նախկինում արդեն հաստատված ճիշտ եւ օպտիմալ օրվա ժամանակացույցը, ինչը կարող է հանգեցնել նյարդային լարվածության աճի։ Սա իր հերթին կբերի պոռթկման, հարաբերությունների լարման, երեխաների պահվածքի վատացման եւ ի վերջո՝ կվնասի երեխայի հոգեկան առողջ վիճակը երկարատեւ հեռանկարում։ Նման իրավիճակից եւ դրա հետեւանքներից խուսափելու համար, ծնողները հարկ է, որ ոչ թե խստացնեն իրենց զավակների հանդեպ վերահսկողությունը, այլ կիրառեն այսպես կոչված «դրական ռազմավարությունները», ինչպիսք են երեխաների խոսքին ու կարծիքին ականջալուր լինելը, ողջամիտ ակնկալիքների ձեւակերպումն ու ողջամիտ սպասելիքներ ունենալը։