Ճապոնիայում հայտարարել են Փհենյանի հետ հարաբերությունների վերականգնման նախապայմանների մասին

Ճապոնիայում հայտարարել են Փհենյանի հետ հարաբերությունների վերականգնման նախապայմանների մասին
Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն հայտարարել է, որ իր երկիրը կվերականգնի հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ, եթե հյուսիսկորեական իշխանությունները լուծեն ճապոնացի քաղաքացիների առեւանգման հարցը:



Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:



Նշվում է, որ այս մասին Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ Տոկիոյում ունեցած հանդիպման ժամանակ, երբ Չինաստանի վարչապետն առաջարկել է վերսկսել քաղաքական երկխոսությունը Ճապոնիայի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ:



Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ տասնամյակներ առաջ Ճապոնիայի 13 քաղաքացու են առեւանգել՝ նրանց որպես լրտես պատրաստելու եւ հետ՝ հայրենիք ուղարկելու համար:



Նշենք, որ ներկայումս Ճապոնիան եւ ԱՄՆ-ն դեռեւս կշարունակեն ճնշում գործադրել Փհենյանի վրա: