Փաշինյանը ուղերձի մեկնաբանություններից դեպրեսիվ և մտազբաղ է դարձել

Փաշինյանը ուղերձի մեկնաբանություններից դեպրեսիվ և մտազբաղ է դարձել

Երեկ լուր տարածվեց, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել են Մոսկվա՝ խորհրդակցությունների: Մեզ հաջողվեց պարզել, որ հրավերը շատ անսպասելի է եղել, առավոտյան զանգել են, ասել՝ առաջին ինքնաթիռով արի, դեսպանը անակնկալի է եկել, ասում են՝ սա աննախադեպ երևույթ է , որպես կանոն նման այցերը խիստ նախօրոք պլանավորում և տեղեկացնում են:

Անգամ կարծիքներ կան, որ վերջապես ընտրություններից հետո Պուտինը որոշել է ուշադրություն դարձնել մեր տարածաշրջանին և վերականգնել կորցրած ազդեցությունը, մեր աղբյուրները ասում են, որ բացառված չէ՝ դեսպանին փոխեն: Քանի որ պատշաճ կերպով նոր դեսպանի ագրեման չի ուղարկվել Հայաստան, ամենայն հավանականությամբ, կլինի դեսպանի պաշտոնակատար՝ մինչև պաշտոնական թղթերը ուղարկվեն և հաստատվեն: Մեզ ասացին, որ երկուշաբթի պարզ կլինի՝ Կոպիրկինը վերադառնում է նոր հանձնարարականներով, թե նոր մարդ է նշանակվում:

Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանի հապճեպ ուղերձը նաև դրանով էր պայմանավորված, յուրօրինակ մեսիջ էր ՌԴ-ին, որ մնալու եմ պայքարեմ, հեշտ հրաժարական չսպասեք, եթե սկսեք աջակցել Բագրատ սրբազանի շարժմանը: Չար լեզուները ասում են՝ Փաշինյանի ուղերձի տակ գրեթե բոլոր հարթակներում այնքան վատ մեկնաբանություններ են եղել, որ նա ամբողջ գիշեր դրանց հետևելով էլ ավելի դեպրեսիվ և մտազբաղ է դարձել: 

Իսկ մարտի կատարված սոցիոլոգիական հարցումները իշխանության նկատմամբ ատելության աննախադեպ աճ են արձանագրել, նման թվեր անգամ Սերժ Սարգսյանը չի ունեցել 2018 թվականի ապրիլին: Այս թվերին լավատեղյակ իշխանությունը սարսափում է, որ հենց սրբազան շարժումը կարող է վերջ դնել իրենց իշխանությանը, ասում են՝ Փաշինյանի միակ հույսը սպառնալիքներով իր ուսապարկերին սխալ քայլերից հետ պահելն է: Թե ինչ ուզում է լինի, եթե դուք չքվեարկեք, ինձ իմ տեղից հանելու ուրիշ ձև չկա: