Միջազգային

Մետրոյում բազմաթիվ մարդիկ ծխից թունավորվել են․ ի՞նչ վիճակ է Բարսելոնայում

Մետրոյում բազմաթիվ մարդիկ ծխից թունավորվել են․ ի՞նչ վիճակ է Բարսելոնայում

Ավելի քան 130 մարդ է տուժել՝ թունավորվելով ծխից Իսպանիայի Բարսելոնա քաղաքի մետրոյում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։

«Հրշեջները քաղաքային գվարդիայի հետ միասին օգնել են տարհանել գնացքի ուղևորներին և վերահսկողության տակ են վերցրել փոքր մասշտաբի հրդեհը, որն արագ մարվել է։ Շտապ բուժօգնության ծառայությունն օգնություն է ցուցաբերել 136 մարդու, որոնցից 39-ին թեթև կամ միջին ծանրության վիճակում տեղափոխել է մոտակա տարբեր հիվանդանոցներ»,-ասված է Բարսելոնայի հրշեջների կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Բացի այդ, իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել թունելի երեսպատման տարրերի ընկնելն ու բռնկվելը «Կլոտ» և «Գլորիես» կայարանների միջև ընկած հատվածում։

Ուժեղ ծխի պատճառով արգելափակված գնացքի ուղևորները ստիպված են եղել ինքնուրույն բացել վթարային դռները և ռելսերով անցնել շուրջ 200 մետր՝ մինչև կառամատույց։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image