Փաշինյանի քաղաքական մերկությունը
Փաշինյանի քաղաքական մերկությունը
Փաշինյանի ուղերձում չկար ոչ մի նոր գաղափար, միտք: Իրական Հայրենիքը կործանած, վախեցած ու լուծումներ չունեցող այս մարդը փորձում է դասեր տալ բոլոր այն մարդկանց, որոնց համար Իրական Հայրենիքը եղել է կյանքի գործ, տքնաջան քաղաքական պայքար, պետական ծառայություն:
Փաշինյանը Իրական հայրենիքի կրող չէ, նրանը «Նոր Հայաստան» կոչվող դիվային ծրագիրն է, որը Հայաստանը ինդետիֆիկացնում է անբովանդակ մի տարածքի հետ, որը չունի ինստիտուցիոնալ հիշողություն, պատմություն և, որ ամենակարևորն է՝ արժանապատիվ ապագայի տեսլական:
Նիկոլ Փաշինյանը կեղծում է Երրորդ հանրապետության պատմությունը, որպեսզի նրա լուսանցքում ապահովի իր թշվառ գոյությունը:
Սա ուղերձ չէր՝ ուղղված ժողովրդին, խղճուկ մի հաշվետվություն էր Ալիևին ու այս գործընթացի արտաքին հովանավորներին, որ Փաշինյանը հավատարիմ է իրեն պարտադրված կուրսին ու գնալու է մինչև վերջ:
Մայիսի 26-ի հանրահավաքից առաջ Փաշինյանը փորձեց օրակարգ թելադրել, բայց բոլորը տեսան, որ նա քաղաքական առումով ամբողջովին մերկ է:
Սուրեն Սուրենյանց
Կարծիքներ