«Հրապարակ»․Մեկ անգամ դավաճանողը

«Հրապարակ»․Մեկ անգամ դավաճանողը
Երկու օր է՝ ՀՀԿ-ում քննարկում են վիրահայ Շիրակ Թորոսյանի պահվածքն ու դատապարտում այն առումով, որ «ոչ մի խնդիր չկար, թող էլի կողմ քվեարկեր, մի ձայն՝ էս կողմ, մի ձայն՝ էն կողմ, որոշիչ չէր, բայց բարոյականության առումով հաստատապես խնդիր կա, չնայած ժամանակ առաջ նա ֆռֆռում էր կողքս ու ասում, բա՝ գիտե՞ս, մեր կողմերի ժողովուրդը պահանջում է, հեռվից տեղեկացնում, թե ճնշումներ են բանեցնում վրաս Նիկոլի հաշվով»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատասխանատուներից մեկը։ Ի դեպ, ցույցերի ամենաթունդ օրերին, երբ ցուցարարները գնում էին բուհեր, պահանջում միանալ բողոքավորներին, դասի նստած ուսանողները նկատել են, որ Շիրակ Թորոսյանը դասի ժամանակ ահավոր անհանգիստ ներսուդուրս է արել, ձեռքերը մի տեսակ դողդողացել են, մոտեցել է պատուհանին, անգամ բարձրաձայնել՝ «հիմա կգան, հիմա կգան»։



Երբ Շիրակ Թորոսյանին ԱԺ նախորդ նիստի ժամանակ այդ մասին հարցրինք, նա անակնկալի եկավ ու պատճառաբանեց, որ իր անհանգստությունը պայմանավորված է եղել նրանով, որ այդ օրն իր ծննդյան օրն է եղել, ինքը զանգեր է ստանալիս եղել, դրա համար է դուրսուներս արել լսարանից, մոտեցել պատուհանին։ Իսկ «կողմ» քվեարկելու օրը Շիրակ Թորոսյանն ԱԺ-ից դուրս եկավ մոտ մեկ տասնյակ սեւ հագած երիտասարդների ուղեկցությամբ։



Հարցին, թե ովքեր են, ասաց՝ «մեր կողմերի ժողովուրդն են»։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ընտրության օրը խորհրդարանի միջանցքներում անշլագ էր, սակայն  բոլորը չէ, որ լրագրողներ էին։ Հիշեցնենք՝ նախկինում քառօրյա նիստերի օրերին, բացի լրագրողներից, դրսից այլ մարդկանց մուտքն արգելվում էր։