Ինչու են ձերբակալել Մարտակերտի քաղաքապետին

Ինչու են ձերբակալել Մարտակերտի քաղաքապետին

Գիշերը ձերբակալել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Քիչ առաջ մեզ հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ հերթական քաղաքական հետապնդումն է, ու քրեական գործի փաստական հանգամանքներր նույնն են, ինչ Ասկերանի քաղաքապետի քրեական գործի պարագայում.

«Նույն փաստին է վերաբերում, ինչպես նախորդ դեպքում անունը դրել են «խարդախություն»:  Ես չգիտեմ  ցանկացած հափշտակության, խարդախության դեպքում պետք է լինի տուժող, հիմա ո՞վ է այդ տուժողը, Ադրբեջա՞նն է, Ադրբեջանի շահերն են պաշտպանում», - ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ քաղաքապետը օրեր առաջ մասնակցել էր Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը: