Աշխարհի 275 լեզուներն ամփոփող կապսուլա կուղարկվի Լուսին 

Աշխարհի 275 լեզուներն ամփոփող կապսուլա կուղարկվի Լուսին 

ՅՈՒՆԵՍԿՈ-ն մտադիր է Լուսնի վրա պահպանել տեղեկատվություն Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող 275 լեզուների մասին, ի շարս մեր մոլորակի մշակութային ժառանգության մասին պատմող այլ գիտելիքների եւ տեղեկությունների հետ։

Այդ տեղեկատվությունն ամփոփող պարկուճը կտեղակայվի ճապոնական Hakuto-R ավտոմատ մոդուլում, որը պատկանում է ճապոնական Ispace մասնավոր ընկերությանը։ ՅՈՒՆԵՍԿՈ-ում կարծում են, որ այդ կերպ հնարավոր կլինի պահպանել մարդկության մասին եղած տեղեկատվության մի մասը, եթե աշխարհում հանկարծ գլոբալ աղետ տեղի ունենա։ Սպասվում է, որ ճապոնական ընկերությունը իր լուսնային առաքելությունը կիրականացնի /թվով երկրորդը/ այս տարեվերջին։ Եւս մեկ առաքելություն նախատեսված է 2026 թվականին։