Որն է ամենաթանկ ֆուտբոլային ակումբն ըստ Forbes-ի վարկածի 

Որն է ամենաթանկ ֆուտբոլային ակումբն ըստ Forbes-ի վարկածի 

Forbes հանդեսը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ երեսուն ֆուտբոլային ակումբների ցանկը։ Ըստ այդմ, աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբ է համարվում Մադրիդի «Ռեալը»։ Վերջինիս արժեքը կազմում է 6,6 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» է, որի արժեքը կազմում է 6,55 միլիարդ եվրո։ Կատալոնական «Բարսելոնան» երրորդ տեղում է։

Վերջինիս արժեքը կազմում է 5,6 միլիարդ եվրո։ Չորրորդ տեղում 5,37 միլիարդ դոլար արժեքով անգլիական «Լիվերպուլն» է։ Հնգյակը եզրափակում է եւս անգլիական ակումբ՝ «Մանչեսթեր Սիթին», որի արժեքը կազմում է 5,1 միլիարդ դոլար։