Միացիր վաղվա հավաքին, եթե ընտրել ես․․․

Միացիր վաղվա հավաքին, եթե ընտրել ես․․․

Վահե Թորոսյանի գրառումը

ՄԻԱՑԻՐ ՎԱՂՎԱ ՀԱՎԱՔԻՆ, ԵԹԵ ԸՆՏՐԵԼ ԵՍ

Սրբազան մորուքը և ոչ թե թավշյա թրաշը։
Հայկական Գամփռը և ոչ թե ստերջացված Չալոն։
Զորավոր Լենա տատիկին և ոչ թե խաբված Լեյլա տատիկին։
Պայքարից այտուցված ցավի վիրակապը և ոչ թե ստով ներկված ցուցադրական բինտը։
Պատկառազդու ձայնը և ոչ թե ջղաձգված կաղկանձը
Անուշահոտ խունկը և ոչ թե գարշահոտ հորատանցքը
Արժանապատվության գավազանը և ոչ թե պարտության ձեռնափայտը
Անանձնական  քայլը և ոչ թե եսակենտրոն Իմ քայլը
Աստվածահաստատ ճշմարտությունը և ոչ թե ամբոխահաճ խաբեությունը։
Երախտապարտ գոհությունը և ոչ թե հպարտ պարտությունը
Հոգևոր Հայաստանը...