Ֆրանսիացի դերասանուհին` Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի նախագահ 

Ֆրանսիացի դերասանուհին` Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի նախագահ 

Ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը նշանակվել է Վենետիկի 81-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ։ Այս մասին հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։ Հիշեցենք, որ նախնական տեղեկություններով, կինոփառատոնը անցկացվելու է օգոստոսի 28-սեպտեմբերի 7-ին։ Յուպերի գլխավորությամբ՝ ժյուրին կորոշի թե ով է արժանանալու «Ոսկե Առյուծ» մրցանակի»։ Կորոշվեն նաեւ մյուս մրցանակակիրները։

Հիշեցնենք, որ Յուպերը 1978 թվականին ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ Քլոդ Շարբոլի «Վիոլետա Նոզյեր» կինոնկարում լավագույն կանացի դերի մարմնավորման համար։ Վենետիկի կինոփառատոնում էլ երկու անգամ արժանացել է Վոլյպիի գավաթի՝ 1988 եւ 95 թթ։ 2005-ին Վենետիկի կինոփառատոնը նրան արժանացել է հատուկ «Ոսկե Առյուծի»՝ Պատրիս Շերոյի «Գաբրիել» կինոնկարում մարմնավորած կերպարի համար։ Արժանաել է նաեւ այլ հեղինակավոր մրցանակների։