«Գոյ» թատրոնը հերքու՞մ է իր կապը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ

«Գոյ» թատրոնը հերքու՞մ է իր կապը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ

 «Գոյ» թատրոնը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է, որ «Արթուր Սահակյանի բեմադրած Գարեգին Նժդեհ «ԻՐԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ» ներկայացումը, որը խաղացվել է 23.05.24-ին Կոմայգում, չի հանդիսանում ԳՈՅ ԹԱՏՐՈՆԻ նախաձեռնությունը…»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակցիների համար Կոմայգում ներկայացվել էր Գարեգին Նժդեհ «ԻՐԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ» ներկայացումը, եւ այն հանգամանքը, որ այսօր թատրոնը նմանօրինակ պարզաբանում է տարածել, խոսում է այն մասին, որ կամ ճնշումներ են գործադրվել թատրոնի ղեկավար անձնակազմի վրա, կամ էլ թատրոնի ներսում տարբեր թեւեր են առաջացել, որոնք չեն ուզում որեւէ առնչություն ունենալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ, քանի որ ընդմանեը վերջերս ԿԳՄՍ նախարարությունը համաձայնեց Գոյ թատրոնին անկախ կարգավիճակ տալուն: