Հաստատված անոմալ շոգերի պատճառով Անգլիայում եւ Վելսում հայտարարվել է եղանակային վտանգի բարձրագույն աստիճան։ Կրճատվել են ուսումնական հաստատություններում դասերի ժամերը, աշխատավայրերում՝ աշխատաժամերը։ Որոշ դեպքերում առհասարակ չեղարկվել են պարապմունքները։ Խափանումներ կան նույնիսկ երկաթուղային հաղորդակցության ոլորտում։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Անգլիայում եւ Վելսում կարող է գրանցվել մինչեւ 35,6 աստիճան ջերմաստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի, ինչը ռեկորդային կլինի։
Հեմփշիրում գրանցվել է 1976 թվականի ջերմային ռեկորդին համարժեք ջերմաստիճան։ Մասնագետները նշում են, որ ջերմաստիճանը հինգշաբթի կարող է հասնել 40,3 աստիճանի։ Իշխանությունները հորդորում են պահպանել զգուշավորություն, խուսափել ուղեւորություններից։