Բիզնես Կենտրոն ԱՄՆ-ի դեսպանատուն

Բիզնես Կենտրոն ԱՄՆ-ի դեսպանատուն
Ես և ամուսինս, հավաքելով մեր խնայողությունները, որոշեցինք մտնել ԱՄՆ-ի դեսպանատուն, ստանալ վիզա այցելելու ԱՄՆ մեր հարազատներին և թոռնիկներին տեսնելու: Խնդրեցինք մեր հարևանի տղային, նա համակարգչի օգնությամբ մեր տվյալները ներկայացրեց ԱՄՆ-ի դեսպանատանը և եկավ պատասխան և մենք վճարեցինք 154 հազար դրամ այսինքն՝ 5 ամսվա մեր թոշակը:



Դեսպանատան աշխատողների ուղեկցությամբ մի քանի դուռ անցնելուց՝ մտանք ներս որտեղ լիքն էին մեզ նման դիմողները, սպասելով մեր հերթին վերջապես մեզ կանչեցին համապատասխան պատուհանի մոտ և շատ կարճ ժամանակում մեզ մերժեցին: Մեզ հետ այդ օրը շատ մարդիկ մերժվեցին ևս: Ես ինձ շատ վիրավորված զգացի, միթե ԱՄՆ-ի նման հզոր երկիրը մեր աղքատ երկրում դեսպանատուն է բացել և աղքատ ժողովրդից առանց ծախս կատարելու, հսկայական գումար վերցնելով տասնյակ հազարաոր մարդկանց մերժում: Բոլորին տալիս է մի թուղթ, որում գրած է, որ մենք աշխատում ենք Ձեր երկրի ԱԱԾ-ի հետ: Այսինքն, ես հասկացա գուցե հավաքված գումարը 50։50 է: Ինչքան շատ մերժում՝ այնքան շատ գումար, իսկ ԱՄՆ-ում ապրող հայերի թիվը գնալով ավելանում է և դրանից ելնելով մարդիկ դիմում են ԱՄՆ-ի դեսպանատուն:



Հետաքրքրվեցի և իմացա, որ Եվրոպայում և այլ երկրներում նման մեծ գումար չկա մուտքի վիզա ստանալու համար: Եթե համակարգչի միջոցով է բոլոր տվյալները լրացվում և պատասխանը ստացվում, թող համակարգչով էլ բոլորին պատասխանեն՝ դուք չեք կարող մեր երկիր այցելել: Դու իրավունք չունես ոչ մի բառ պատասխանելու, այստեղ որևէ ժողովրդավարություն, մարդասիրություն չկա դեսպանատան կողմից:



Աիդա Մուրադյան