Ռումինիայի խորհրդարանում մի շարք խորհրդարանականներ կոչ են արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Ռումինիայի խորհրդարանում մի շարք խորհրդարանականներ կոչ են արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
Մի խումբ ռումինացի խորհրդարանականներ հանդես են եկել կոչով, հորդորելով այդ երկրի իշխանություններին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ եթե չլիներ Հայոց Ցեղասպանությունը, որին զոհ գնաց մեկ եւ կես միլիոն հայ Օսմանյան կայսրությունում, հնարավոր է, որ չլիներ նաեւ օսմանյան հույների ցեղասպանությունը, հրեական հոլոքոսթն ու էթնիկ զտումները Հարավսլավիայում:



Նշենք, որ Ռումինիայում գործում են Հայոց Ցեղասպանության հանրայնացման եւ ճանաչման գործով զբաղվող հասարակական սեկտորում գործող բավական հզոր կազմակերպություններ: Հայտարարությունը ստորագրել են ութ պատգամավորներ, որոնց մեջ նաեւ՝ հայազգաի նշանավոր ռումինական պետական գործիչ Վարուժան Վոսկանյանը: