Իշխանությունը ցուցում է տվել քրեական հետապնդում հարուցել Ավշարի համայնքապետի նկատմամբ. Արամ Վարդևանյան

Իշխանությունը ցուցում է տվել քրեական հետապնդում հարուցել Ավշարի համայնքապետի  նկատմամբ. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան օր էջում գրում է.

«Հենց նոր տեղեկացա, որ Ավշար համայնքում այսօրվա խայտառակ հավաքից հետո, այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել Համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ: Իրավական աբսուրդը այն է, որ հավաքը լրիվությամբ կայացած լինելու պայմաններում, փորձում են հավաքը իբր խոչընդոտելու հանցակազմ գտնել: Իրական պատճառը պարզապես մարդկանց անտարբերությունն էր հեռացող իշխանության հավաքին, որին նախորդել էր կազմակերպված ձևով «Հայաստան» դաշինքի պաստառների վնասումը, որը լրիվ հակառակ ազդեցություն էր ունեցել հանրության շրջանում:

Իրավապահներին հստակ հորդորում ենք վերադառնալ իրավական դաշտ և վերջ տալ այս խայտառակությանը: Վստահեցնում եմ այս դեպքով խիստ հետևողական ենք լինելու»: