Ռուսաստանը անօդաչու ուղղաթիռներ է փորձարկում

Ռուսաստանը անօդաչու ուղղաթիռներ է փորձարկում
Ռուսական անօդաչու ուղղաթիռի փորձարկումները կավարտվեն 1.5 տարուց, իսկ դրանց սերիական արտադրության մասին խոսելը դեռ վաղ է, լրագրողներին հայտնել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի ղեկավար Անդրեյ Բոգինսկին:



Նրա խոսքով` նման ուղղաթիռները մեծ հետաքրքրություն են առաջացրել Հյուսիսային ծովային ուղիներից օգտվող նավթա-գազային ընկերությունների շրջանում: Ուղղաթիռը կօգնի կատարել սառցադաշտերի և ծովային ուղիների հետախուզություն:



«Մենք "АрМИ-2017" անօդաչու ուղղաթիռների փորձարկումները կավարտենք 1.5 տարուց, իսկ սերիական արտադրության մասին կարելի է խոսել համապատասխան փաստաթղթերի շնորհումից հետո»,- ասել է Բոգինսկին Singapore Air Show 2018 ցուցահանդեսի ժամանակ: