Ուկրաինական պառակտում. ինչպե՞ս է եղել դա. II

Ուկրաինական պառակտում. ինչպե՞ս է եղել դա. II
1990 թվականի մայիսի 3-ին իր մահկանացուն կնքեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Պիմենը: Պատրիարքական Աթոռի տեղապահ է ընտրվում Կիեւի միտրոպոլիտ եւ էքզարք Ֆիլարետը (աշխարհիկ անունով Միխայիլ Անտոնովիչ Դենիսենկո): Սա նշանակում էր, որ գործնականում նա պետք է ընտրվեր որպես Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ, ինչը նրան խոստացել էին նաեւ ԽՄԿԿ Գաղափարախոսական բաժնի պաշտոնավոր ընկերները:



Տեղափոխվելով պատրիարքարան, Ֆիլարետ միտրոպոլիտը արդեն ուներ իր չափսով կարված պատրիարքական վեղար եւ ծիրանի: Ամեն բան կարծես թե ընթանում էր ըստ պլանավորածի եւ հավակնոտ բարձրաստիճան կղերականին հաջողությունն իրոք ժպտում էր:



Սակայն, ինչպես ասում են, մարդիկ ենթադրում են, Աստված` տնօրինում: Քաղբյուրոն այդ ժամանակ պարզապես որոշեց մի կողմ քաշվել եւ չխառնվել պատրիարքական ընտրություններին, թեեւ չկար կասկած, որ տեղապահը «յուրային» է իրենց համար եւառաջին անգամ թույլատրվեց, որպեսզի պատրիարքական ընտրություններն անցկացվեն փակ գաղտնի քվեարկությամբ, լիովին վստահություն ունենալով, որ նույնիսկ այս դեպքում կանցնի Ֆիլարետ միտրոպոլիտը:



Սակայն, կային նաեւ խանգարող լուրջ հանգամանքներ: Նախ, ընտրության մասնակիցները չէին կարող չիմանալ, որ միտրոպոլիտ Ֆիլարետը ավելի քան քսան տարի եկեղեցական գործերի «կուրատորներին» եւ հատուկ ծառայություններին զեկուցում էր իր իսկ եղբայրակիցների մասին մատնագրեր ուղարկելով ամեն առիթի /http://www.vladyka-ionafan.ru/articles/510 («У истоков рождения УПЦ» Автобиографические мемуары Архиепископа Ионафана (Елецких)) и http://www.religare.ru/2\_52391.html («Из семинарии меня выгонял лично Филарет Денисенко» Свидетельство о. Павла Адельгейма)/ եւ ապա, մոսկովյան ղեկավարությանը դուր չէր գալիս այն, որ աստիճանաբար աճում էր Ֆիլարետի եւ Ուկրաինայի ԽՍՀ Գերագույն Ռադայի նախագահ Լ. Մ. Կրավչուկի մետրմությունը, քանի որ Կրավչուկը բավական անջատողական քաղաքականություն էր վարում եւ այս դեպքերից մեկ ամիս անց արդեն անկախության դեկլարացիան ընդունել տվեց Ուկրաինայում / Իր հոտի հավատացյալ Կրավչուկի հետ միտրոպոլիտ Ֆիլարետին կապում կապում էր «գործնական» հարաբերությունները եւ ֆինանսական գործարքները:



Հենց միտրոպոլիտ Ֆիլարետին է, որ Կրավչուկը Կոմկուսի արգելման իրիսկ կողմից ընդունված որոշումից հետո վստահում է Կոմկուսի բանկային հաշիվներում մնացած դրամական ահռելի միջոցները: Լեոնիդ Մակարովիչ Կրավչուկն ու միտրոպոլիտ Ֆիլարետ Դենիսենկոն իրենց տրամադրության տակ եղած դրամական միջոցներով կարողանում են միանգամից մի քանի բանկեր հիմնադրել, դրանց շարքում նաեւ` «Украина»-ն եւ «Ажио»-ն: 1991-ին, երբ տեղի ունեցան անկախ Ուկրաինայի առաջին նախագահական ընտրությունները, միտրոպոլիտ Ֆիլարետը ոչ միայն խախտելով եկեղեցու եւ պետության տարանջատվածության սկզբունքը պաշտպանեց Կրավչուկին, այլ նաեւ վերջինիս համար ստեղծեց նախընտրական շտաբ եւ միանգամից 600 հազար ռուբլի փոխանցեց այդ հաշվին / Василий Анисимов, газета «Независимость», 18 ноября 1997 (http://www.soborna.org/news/uk/2004/0129b.html) и (http://alexandr-palkin.livejournal.com/2862265.html)//: Հետագա իրադարձություններն արդեն եղան անվերահսկելի եւ նմանվեցին անդունդ գլորվելուն:



/շարունակելի/



**Միխայիլ Լեոնով**



**interaffairs.ru**