Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

Դժոխքի պահակը զանգում է դրախտի պահակին.



- Էս երկու օրը Երևանի քաղաքապետարանից մի ամբողջ խմբակցություն են բերելու մոտս, բայց տեղուդադար չկա, կլինի՞ մի քանի օրով քեզ մոտ տեղավորես...



- Կի՞ն են, թե՞ տղամարդ:



- Ի՞նչ տարբերություն:



- Դրախտի համար կա տարբերություն:



-Հա՛ա՛ա՛, խառն են:



- Քանի՞ հոգի են, շա՞տ են:



- Երեք «Բոգդան»...



***



Ռուզաննա Խաչատրյանի  վերջին գրառումներից հետո բանակ գնալու հերթեր են գոյացել, իսկ որոշ պաշտոնյաներ էլ անցել են հատուկ սննդակարգի (դիետայի) և վերսկսել փորի ու շրթունքների մարզումները:



***



Տեսնես քանի՞ պաշտոնյա Ռուզաննա Խաչատրյանի գրառումները կարդալուց հետո մտքի մեջ չասաց. «Արա, մարդ սենց կնիկ կունենա, բա չէ, մերի պես...»:



***



ՀՀ ԱԺ ազգությամբ եզդի պատգամավորը Դավիթ Հարությունյանից հետաքրքրվում է.



- Պարոն Հարությունյան, հիմա խնձորով հարսի գլխին խփելը ընտանեկան բռնությո՞ւն է...



Դավիթ Հարությունյանը փրփրում է, սառնարանից մի խնձոր հանում ու պատգամավորին ասում.



-Հլա կանգնի էն պատի տակ...



***



«Ծառուկյան դաշինք»-ի պատգամավորները պահանջել են փոփոխություն կատարել «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքում` բռնություն համարվող գործողությունների ցանկում ավելացնելով «բամփելը կամ դրա սպառնալիքը» բառերը:



Էդիկ Անդրեասյան