Թբիլիսին կունենա միաէթնիկ Քաղաքային Խորհուրդ

Թբիլիսին կունենա միաէթնիկ Քաղաքային Խորհուրդ

Թբիլիսին՝ երբեմնի բազմազգ քաղաքը, անցած հանգստյան օրերին (հոկտեմբերի 7-8) նշել է իր հերթական տարեդարձը։ Քաղաքի անցած տոնի կապակցությամբ  կցանկանայինք Թբիլիսիի բոլոր բնակիչներին մաղթել հաջողություն, ընտանեկան և անձնական բարեկեցություն, սեր և ծաղկում։



Թբիլիսահայությունն ուրախ է, որ մեր քաղաքում ապրում են նաև այլ ազգության
ներկայացուցիչներ՝ հույներ, վրացիներ, հրեաներ, ուկրաինացիներ և այլոք։
Բազմազանությունը՝ մեր քաղաքի ավանդական բաղադրիչը, միշտ եղել է Թբիլիսիի
բնակիչների հպարտության առարկան։



Երկու շաբաթից՝ հոկտեմբերի 21-ին, Թբիլիսիի բնակիչները կընտրեն Քաղաքային
Խորհրդի պատգամավորներին և քաղաքապետին։ Դատելով Վրաստանի Կենտրոնական
Ընտրական Հանձնաժողովին տարբեր կուսակցությունների կողմից ներկայացված
կուսակցական ցուցակներից՝ այս անգամ ևս բազմազգ Թբիլիսիի Քաղաքային
Խորհրդում չի լինի ոչ մի «ոչ վրացի» պատգամավոր։



Մի կողմից հնարավոր է, որ դա իր դրական կողմն ունի: Հիմնական
կուսակցությունների ղեկավարությունները թբիլիսահայության միջից չեն
կարողացել հայթայթել այնպիսի մեկին, ով կուրորեն և անջատված խղճով
կհամաձայներ հետևել «կուսակցության» հրամաններին։



Բայց մյուս կողմից տվյալ ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ
ազգային մեծամասնության ներկայացուցիչները՝ վրացիները, ամուր կերպով
սեփականշնորհել, առևանգել են քաղաքը և երկիրը կառավարելու իրավունքը։
Բազմազգ պետության պայմաններում, ինչպիսին Վրաստանն է, դժվար թե նման
իրականությունը կարող է համարվել դրական։



Հարկ է նշել, որ վրացական օրենսդրության համաձայն՝ երկրում արգելված է
ստեղծել քաղաքական կուսակցություն ըստ ազգային հենքի։



Այսինքն, եթե հայերը՝ Վրաստանի քաղաքացիները, ցանկանան ստեղծել քաղաքական
կուսակցություն, դա նրանց չի թուլատրվի։ Այստեղ իսկ հարց է ծնվում՝ ինչո՞ւ,
ասենք «Վրացական երազանքը» (իշխող կուսակցությունը) կարող է կազմել և
գրանցել կուսակցական ցուցակներ՝ համալրված միմիայն վրացիներով, իսկ
մյուսները երկրի օրենքի նման անտեսում չեն կարող իրենց թույլ տալ։



2014թ.Վրաստանի բնակչության մարդահամարի արդյունքները.



Վրաստան 3 713 804 3 224 564 168 102 233 024



Թբիլիսի 1 108 717 996 804 53 409 15 187



Աջարիայի Ի. Հ. 333 953 320 742 5 461 340



Գուրիա 113 350 111 168 1 228 34



Իմերեթի 533 906 530 288 709 106



Կախեթի 318 583 271 298 2 191 32 354



Մցխեթա-Մթիանեթի 94 573 89 343 291 2 316



Ռաճա-Լեչխումի և Ն. Սվանեթի 32 089 31 977 9 1



Մենգրելիա և Վ. Սվանեթի 330 761 328 662 143 64



Սամցխե-Ջավախք 160 504 77 498 81 089 89



Քվեմո-Քարթլի 423 986 217 305 21 500 177 032



Շիդա Քարթլի 263 382 249 479 2 072 5 501