Վիրահատել են, բայց կյանքը փրկել չի հաջողվել

Վիրահատել են, բայց կյանքը փրկել չի հաջողվել

Հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Չապլին Մարգարյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքից էր: Ունի 2 եղբայր, գտնվում էր հոր խմանքի տակ։ «Բոլորի կողմից հարգված, սիրված երիտասարդ էր: Սպորտով էր զբաղվում: Ունի 2 եղբայր, փոքրը դպրոցում է սովորում, մեծ եղբայրը ծառայել է բանակում: Տղաները գտնվում էին հոր խնամքի տակ: Աշխատավոր ժողովուրդ են, նորմալ պայմաններում են ապրում»: 



Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան, հրազենային վիրավորում էր ստացել կրծքավանդակի հատվածում: Տղային վիրահատել են, բայց կյանքը փրկել չի հաջողվել: «Մենք գիտեինք դեպքի մասին, ասել ենք հարազատներին, այսօր էլ տանեցիներին ենք ասել: Վաղը նոր զինվորի աճյունը կտեղափոխեն գյուղ»,-  ասաց Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):



Նելլի Կարապետյան