Շնորհակալություն, պապա․․․

Շնորհակալություն, պապա․․․


Մի առանձանահատուկ սիրով է հայը սիրում իր Զինվորին։



Զինվոր տեսնելուց պաշտպանության, անվտանգության, երախտագիտության զգացում է ունենում։ Ինչպե՞ս շնորհակալ չլինել, երբ մեր խաղաղ օրերի համար նրան ենք պարտական։



Զինվոր տեսնելուց յուրաքանչյուրն ասես իր տղուն է տեսնում, այնպես սիրով ու գուրգուրանքով ՝ նայում․․․ Նայենք այս լուսանկարը։ Զինվորը ծաղիկ է նվիրում իր դստրիկին։ Շնորհակալություն, պապա,- անպայման կասի աղջիկը։ Շնորհակալություն և ծաղիկի, և խաղաղ լուսաբացի համար։



Իր սիրո զգացումն է արտահայտել




Հրանտ Մելիք-Շահնազարյան - ը․

Երեկ քաղաքից դուրս էինք գնացել ընտանիքով։ Դիլիջանի թունել չհասած նկատեցի այս զինվորին, որ իր հրաշքի համար ծաղիկ էր հավաքում։ Կողքով անցանք, հետո որոշեցի վերադառնալ ու ծանոթանալ։ Ասեք, որ գեղեցիկ տեսարան է։ Կնոջս ու աղջիկներիս հետ էի։ Բոլորիս տրամադրությունը միանգամից բացվեց։ Հուսով եմ՝ կապիտան Նավոյանի ու իր հրաշքինն էլ։ Ընկերներիս էլ ճիշտ այդպիսի ուրախ կիրակի եմ մաղթում։



ՀԳ Զարմանում ես, ինչու՞ մեր շոու աստղերն իրենց զրկում են ժողովրդի սիրուց։ Տառապում են, որ իրենց սիրեն, բայց խուսափում են զինվոր լինելուց։ Զինվորական հագուստ են հագնում, գիտեն թե հարցը դրանով ավարտվում է։
Եզակիները ներող կլինեն։



Հասմիկ Բաբաջանյան