Հայտարարել են իրենց դիվանագետներին և նրանց ընտանիքներին Ուկրաինայից տարհանելու մասին

Հայտարարել են իրենց դիվանագետներին և նրանց ընտանիքներին Ուկրաինայից տարհանելու մասին

Ավստրալիայի իշխանությունները երկրի քաղաքացիներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց, իսկ այնտեղ գտնվող ավստրալացիներին կոչ են արել հնարավորինս շուտ հեռանալ Ուկրաինայից։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը։

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սկսել են Ուկրաինայում իրենց դեսպանատների որոշ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տարհանումը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարությունը Ուկրաինայի ամերիկյան դեսպանատանն աշխատող ամերիկացիների ընտանիքներին կարգադրել է հեռանալ այնտեղից Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների վտանգի պատճառով։ Պետքարտուղարությունը նաև ոչ հիմական անձնակազմին թույլ է տվել կամավոր հեռանալ։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նույնպես հորդորել են երկիրը լքել կոմերցիոն չվերթներով։