Ինչ է կատարվել քննաշրջանի ժամանակ

Ինչ է կատարվել քննաշրջանի ժամանակ
Եթե նախկինում բուհերի ընդունելության քննություններում "հարցեր լուծելու" իրավունք ունեին կրթության եւ գիտության նախարարն ու փոխնախարարները, ապա այս տարի այդ պլանկան զգալիորեն իջել է, իսկ փող աշխատելու հնարավորություններն ու անձանց ցանկը մեծացել: Մեր տեղեկություններով, մեծ թվով մարդիկ կարողացել են Գիտելիքների գնահատման կենտրոնից նախապես թեստեր ձեռք բերել եւ անգամ վերավաճառել: Ասենք, մարդը 5 հազար դոլար է տվել թեստի նմուշի համար եւ այն հազարական դոլարով վերավաճառելով 5 մարդու, առանց ծախսերի դուրս է եկել "գործընթացից": Այս տարի, մեզ հասած տեղեկություններով, մեծ թվով "գործարքներ" իրականացվել են լրացուցիչ քննությունների հաշվին. հիմնական քննությունից կտրված կամ ցածր ստացած անձինք դիմումներ են գրել, եւ նրանց ապօրինաբար թույլատրել են մասնակցել լրացուցիչ քննություններին: Իսկ դեպքերից մեկն ընդհանրապես արտառոց է. կան դիմորդներ, որ առհասարակ քննության չեն գնացել: Սակայն ընդունվել են: