ԱԻՎ-ից տեղեկացնում են

ԱԻՎ-ից տեղեկացնում են
Արտակարգ իրավիճակների վարչությունից տեղեկացնում են, որ մինչ այսօր Հայաստանում ջրահեղձման 17 դեպք է եղել, որոնց հիմնական մասը` 10-ը, տեղի է ունեցել լճերում: Մնացած 7 դեպքերը վերաբերում են ջրամբարներին, գետերին ու ջրանցքներին: ԱԻՎ-ում առայժմ տվյալներ չկան օձի կծածից տուժածների վերաբերյալ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից միայն ընդգծեցին, որ հանրապետության բոլոր բուժհիմնարկներում  կա "Հակագյուրզին" դեղամիջոց: Մինչդեռ մամուլում հաղորդագրություններ եղան, որ մի քանի քաղաքացիներ մահացել են հակաթույն չլինելու պատճառով: