ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ծառուկյանի դղյակների հարեւանությամբ

ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ծառուկյանի դղյակների հարեւանությամբ
Երեկ Կոտայքի մարզում, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երկու դղյակների հարեւանությամբ մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արմենիա 2010» զորավարժությունները: Ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ականներն այնուամենայնիվ գտել են Կոտայքի մարզն ու Լուսակերտ քաղաքը աշխարհի քարտեզի վրա ու որոշել այնտեղ զորավարժություններ անցկացնել: ՆԱՏՕ-ականները տարերային աղետների՝ երկրաշարժի, քիմիական գործարանի վթարի, նաեւ մասսայական անհայտ վարակի մի քանի սցենարներ են բեմադրել եւ փորձել պայքարել դրանց դեմ:



Զորավարժությունների ժամանակ օգտագործվել է նաեւ տեխնիկա: Ուրախալին այն է, որ ՆԱՏՕ-ականները որեւէ բան չեն վնասել, թե չէ մեկ էլ տեսար, կարող էին հայտնվել առյուծների վանդակում: ՆԱՏՕ-ի  վարժանքներին մասնակցում են Եվրաատլանտյան գործընկերության, Միջերկրածովյան երկխոսության անդամ 15 պետությունների, նաեւ 11 այլ երկրների ներկայացուցիչներ, մոտ 600 մասնակից եւ 40 դիտորդ: