Սաֆարյանը կգնա՞ ՕԵԿ

Սաֆարյանը կգնա՞ ՕԵԿ
Մեզ հասած տեղեկություններով` «Օրինաց երկիր» կուսակցությունը փորձում է իր շարքերը համալրել ոչ միայն բիզնեսմեն-փողատերերով, այլեւ քաղաքական դեմքերով: Եվ այդ նպատակով բանակցություններ է սկսել որոշ անձանց հետ: Մասնավորապես, այդ անձանց թվում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, որը, ըստ մեր աղբյուրների, երկու անգամ գաղտնի հանդիպում է ունեցել ՕԵԿ ղեկավարության հետ:



Վերջին անգամ հանդիպել են 4 օր առաջ՝ Երեւան-Աշտարակ մայրուղու «Շիրակ» ռեստորանում՝ գիշերը: Հանդիպմանը մասնակցել են Հեղինե Բիշարյանն ու Արծրունի Աղաջանյանը: Սաֆարյանին առաջարկել են անդամակցել ՕԵԿ-ին` խոստանալով 2012-ից հետո կամ խմբակցության քարտուղարի, կամ որեւէ նախարարական աթոռ: Համոզելու ժամանակ, որպես կանոն, օգտագործում են այն փաստարկը, որ 2012-ին «Ժառանգությունը» ԱԺ չի մտնելու, ուստի հիմա ամենահարմար ժամանակն է «Ժառանգության» խորտակվող նավը լքելու համար: