ԲՀԿ-ն առաջարկում է ՀՀԿ-ականներին դիմել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

ԲՀԿ-ն առաջարկում է ՀՀԿ-ականներին դիմել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
«Մենք հետևում ենք ՀՀԿ որոշ պատգամավորների մասնակցությամբ բեմադրված ներկայացմանը: Ընդ որում, հետևում ենք շատ ուշադիր, որից հետո միայն անելու ենք հետևություններ,- ասված է ԲՀԿ քիչ առաջ տարածած էլեկտրոնային հաղորդագրության մեջ,- Ի դեպ, թատերականացված շոուների փոխարեն կա ավելի կարճ ճանապարհ՝ ուղղակի դիմել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ»:



Նշենք, որ ՀՀԿ պատգամավորները մի քանի օր է արձագանքում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը եթե ուզենար, կդառնար ՀՀԿ նախագահ կամ ՀՀԿ պատվավոր նախագահ:



a1plus.am