Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել
Ազատության հրապարակը նվաճելու գործընթացը սկսված է: Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հացադուլ է սկսել եւ պատրաստվում էր գիշերել այնտեղ: Բնականաբար, նրա շուրջ մարդիկ էին հավաքվել, եւ դա կարող է ավարտվել հրապարակը ետ գրավելու ակտով: Երեկոյան ոստիկաններն ընդամենը հետաքրքրվում էին ակցիայով՝ զերծ մնալով միջամտությունից: Հուսանք, որ այդ քաղաքակիրթ վերաբերմունքը կշարունակվի նաեւ գիշերային ժամերին: Հացադուլի նստած «Ժառանգության» նախագահին երեկ ուշ երեկոյան այցելել են Լիլիթ Գալստյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը, ՀԱԿ ներկայացուցիչներ, քաղաքացիներ: