Միայն խաղաղությունից հետո

Միայն խաղաղությունից հետո
«Աշխարհի շատ երկրներում բանակային ծառայությունը կամավոր բնույթ է կրում, սակայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անորոշությունը թույլ չի տալիս, որպեսզի մենք կյանքի կոչենք այդ գաղափարը»,- ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, Անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Սիյավուշ Նովրուզովը: Նա կողմ է արտահայտվել պայմանագրային բանակ ստեղծելուն, սակայն նշել է, որ դա տեղի կունենա միայն այն բանից հետո երբ իրենք հետ կնվաճեն Արցախի տարածքները, եւ կողմերը խաղաղության պայմանագիր կկնքեն: «Պայմանագրային բանակին անցնելու գործընթացը փուլային բնույթ է կրում»,- ասել է Սիյավուշ Նովրուզովը: