Աբխազիայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ են սկսել

Աբխազիայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ են սկսել
Վրաստանից առանձնացած եւ Ռուսաստանի կողմից պաշտոնապես ճանաչված Աբխազիայի եւ Մոսկվայի միջեւ տարաձայնություններ են սկսվել: Աբխազիան համաձայն չէ ռուս-աբխազական սահման գծելու ռուսական առաջարկին, համաձայն որի` Աիբգա գյուղի աբխազական մասը եւս պետք է անցնի Ռուսաստանի տիրապետության տակ: Այս մասին ասել է Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Իրինա Ագրբան: Նրա խոսքով` աբխազացիները շատ ցավոտ են տանում տարածքների խնդիրը: Աբխազական կողմն ուզում է, որ Կրասնոդարի եւ Աբխազիայի միջեւ անցնող սահմանագիծը մնա իր տեղում: